ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արմեն Աշոտյանի սկսած գործի մասին…
Ինչպես գիտենք պտղաբերության, մայրության աստվածուհի Անահիտի արձանը մոտ վեց ամսով Բրիտանիայից Հայաստան է տեղափոխվել:
Մինչ իշխանական թևը նկարվում է արձանի հետ, մի փոքր հիշեցում։
2012 թվականի փետրվարին այն ժամանակ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն հայտարարեց, որ իբրև վերջնանպատակ իրատեսական է համարում Բրիտանական թանգարանում գտնվող Անահիտ աստվածուհու արձանի գլուխը և ձեռքերը, Հայաստան բերելը: «Հեշտ չի լինի, բայց դա կախված է բրիտանական կողմի կամքից և մեր՝ հայերի հետևողականությունից, թե ինչքանով մենք այն կպահենք Հայաստանի հասարակական օրակարգում»։
Այդ ժամանակ տեղի էր ունեցել հավաք (2012թ.) ու հավաքվել էր 20.000 ստորագրություն։