Ռուս հարձակվող Դենիս Չերիշևը կարող է կարիերան շարունակել Հայաստանում, հայտնում է Armenie Football-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 33-ամյա ռուսաստանցին բանակցություններ է վարում «Նոա» ակումբի հետ։
Չերիշևն ազատ գործակալի կարգավիճակում է։. Ֆուտբոլիստի նախորդ թիմը եղել է «Վենեցիան» է, որի կազմում նա խաղացել է 2022 թվականից ինչև 2024 թվականի հուլիսը։
2023/24 մրցաշրջանում Չերիշևը «Վենեցիայի» կազմում անցկացրել է 10 հանդիպում։
Դենիսը Մադրիդի «Ռեալի» սան է, նա իր կարիերայի մեծ մասն ացկացրել է Լա լիգայում՝ հանդես գալով «Ռեալ», «Վիլյառեալ», «Սևիլիա», «Վալենսիա» ակումբներում։ Ռուսաստանի հավաքականի կազմում նա անցկացրել է 33 հանդիպում և դարձել 12 գոլի հեղինակ։