Երեկ ԱԺ հարց ուպատասխանի ընթացքում և ընդդիմության և կառավարող խմբակցության ներկայացուցիչները հարցեր էին բարձրացնում Հայստանում հանցավորության մակարդակի բարձրացման վերաբերյալ, նրանց տպավորությունը կամ պնդումը, կամ վիճակագրության վերլուծությունն այն էր, որ Հայաստանում հանցավորության մակարդակն էականորեն աճել է ու շարունակում է աճել:
Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց՝ պաշտոնական վիճակագրությունն ի՞նչ է ասում այս թեմայով:
Վարդապետյանն ասաց, որ հարցերը որոնք պատագամորներն ուղղում էին՝ հիմնված էին 2023թ. մեր տարեկան հաղորդման շրջանակներում ներկայացված տվյալների հիման վրա, որտեղ հանցավորության աճ կար արձանագրված, բայց 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում մենք ունենք նվազում:
Վարդապետյանը նշեց, որ 1-ին կիսամյակի ընթացքում ունենք 18,818 դեպք հանցագործության, մինչդեռ նույն ժամանակահատվածում 23 թվականին ունեինք 19,891 դեպք:
«81,7 տոկոսը 18,818 դեպքից ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են: 23 թվականի առաջին կիսամյակի հետ համեմատած ծանր հանցագործությունները ևս նվազել են 8,2 տոկոսով, բայց աճել են առանձնապես ծանր հանցագործությունները դրանք 17,8 տոկոսով աճ են գրանցել և ինչն է նաև մեզ համար մտահոգիչ՝ զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճ է արձանագրվել»,- ասաց Վարդապետյանը: