Ազգերի լիգայի շրջանակում Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանին տանը 2:0 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին:
Երկրորդ գոլի հեղինակ Բոյան Միովսկին խաղից հետո նշել է, որ իրենց թիմը ցույց է տվել բնավորություն և վճշականություն՝ չնայած, որ ընտրանին մնացել էր 10 ֆուտբոլիստով:
«Ծանր հանդիպում էր, հատկապես ստացած կարմիր քարտից հետո: Այնուամենայնիվ, ցույց տվեցինք, որ ունենք հաղթողի բնավորություն և նույնիսկ կարմիր քարտով էլ կարողացանք 2:0 հաշվով հաղթել որակյալ հավաքականի:
Իհարկե, մենք նպատակ ունենք խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականը, դա մեր նպատակը եղել է առաջին իսկ օրվանից։ Մենք գիտակցում ենք, որ վատ մեկնարկ ունեցանք՝ ոչ-ոքի խաղալով Ֆարերյան կղզիների հետ, բայց մեր ցանկությունն է լինել առաջինը խմբում, և հուսով եմ, որ մենք դա կկարողանանք անել»,- Միովսկիի խոսքերն է մեջբերում SportSport-ը։