Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է ազգային հավաքականի նոր համազգեստը։
Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը նոր համազգեստով կմասնակցի Ազգերի լիգայի հանդիպումներին։
Հայաստանի թիմն առաջիկա հանդիպումներում կմրցի Լատվիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի թիմերի հետ։
Հայաստան - Լատվիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Վազգեն Սարսգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։
Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը Սկոպյեում կանցկացվի սեպտեմբերի 10-ին։