Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստան — Լատվիա խաղից առաջ FAF-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Ֆրանսիայի հրապարակից (Արամ Խաչատրյանի արձանի մոտից), որը կավարտվի Հանրապետական մարզադաշտում: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
FAF-ը երթի բոլոր մասնակիցներին խնդրում է ներկայանալ սև հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ: Երթը կմեկնարկի 18։00-ին, խաղի սկիզբը` 20։00։