00:00:00

Վարազդատ Հարոյան․ Պետք է փորձենք վաղը մեր լավագույն խաղը ցույց տալ

17:49, 06 սեպտեմբեր 2024 Սպորտ

Վաղը Լատվիայի հետ ավելի դժվար խաղ է սպասվում, քան անցած անգամ էր «Հանրապետական» մարզադաշտում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը:

«Ամեն պարտություն ծանր է հավաքականում, բայց Լատվիայից կրած պարտությունն ավելի շատ է հիշվում, քանի որ հաղթելու շանսեր ունեինք: Վատ խաղ ստացվեց: Տանը հաղթեցինք, դուրսը պարտվեցինք: Վատ խաղ էր: Այնպիսի խաղ էր, որ պետք է պատվեինք:

Սա նոր էջ է, նոր խաղ, Լատվիան նոր մարզիչ ունի, նոր ֆուտբոլ է խաղում: Վաղը ավելի դժվար խաղ է սպասվում, քան անցած անգամ էր «Հանրապետական» մարզադաշտում:

Ինձ մոտ այնպես է ստացվել, որ 32 տարեկան եմ, բայց արդեն փորձառու պաշտպան եմ հավարվում հավաքականում: Գեորգի Հարությունյանը եւ Ստյոպա Մկրտչյանն արդեն լավ խաղ են խաղում պաշտպանություն:

Կազմում ունենք ֆուտբոլիստներ, որոնք չեն հրավիրվել հավաքական: Հրավիրվել են երիտասարդներ, որոնք պետք է ապացուցեն ինչու են հրավիրվել, ապացուցեն, որ պատրաստ են խաղալ այս մակարդակի վրա: Սա մարզիչի ընտրությունն է, նա այս անգամ նախապատվությունը տվել է երիտասարդներին: Տակտիկապես նույն ֆուտբոլն ենք խաղալու երեք պաշտպանով, որով խաղում ենք արդեն մեկուկես տարի:

Շատ ենք փոխվել: Այժմ ոչ մեկին ոչ գերագնահատել, ոչ էլ թերագնահատել չի կարելի: Բոլորն էլ բարձր մակարդակի ֆուտբոլ են խաղում: Հիմա մեր թիմը փոխված է: Որեւէ մեկին հեշտ հաղթել չի լինում: Պետք է փորձենք վաղը մեր լավագույն խաղը ցույց տալ»,- ասաց Վարազդատ Հարոյան:

Հայաստանի թիմը պատրաստվում է Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին Լատվիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի թիմերի դեմ։

Հայաստան - Լատվիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Վազգեն Սարսգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում,

Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը Սկոպյեում կանցկացվի սեպտեմբերի 10-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր