00:00:00

Ես պաշտոնի կռիվ չեմ տվել, որ ասեմ՝ պաշտոնն ինձանից տարել են. Մամիկոն Ասլանյանը չբացառեց, որ կրկին կառաջադրվի քաղաքապետի պաշտոնում

15:54, 16 հուլիս 2024 Քաղաքականություն

Մամիկոն Ասլանյանը չբացառեց, որ կառաջադրվի Վանաձորի քաղաքապետի պաշտոնում։

«Ես 2 տարի 7 ամիս հանրության հետ լայն շփումներ չեմ ունեցել, իմ թիմակիցների հետ պետք է խորհրդակցենք, հասկանանք, թե այս իրավիճակի անունն ինչ է։ Ես պաշտոնի կռիվ չեմ տվել, որ ասեմ՝ պաշտոնն ինձանից տարել են։ Ամեն ինչ արել են, որպեսզի ես չստանձնեմ։ Հիմա պետք է հասկանանք, թե ինչ ենք անելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ասլանյանը։

Նա շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր այս ընթացքում լուսաբանել են քաղբանտարկյալների գործերը և շուտափույթ ազատություն մաղթեց ՀՀ բանտերում գտնվող քաղբանտարկյալներին և Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր