00:00:00

ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջով Ադրբեջանը Փшշինյшնի համար ներքին սպառման «հաղթանակ» է ուզում ապահովել․ Տարածքները տալուց հետո նա հերոսական դեմքով դուրս է գալու և ասի՝ Սահմանադրությունը պահեցի

20:13, 03 հուլիս 2024 Քաղաքականություն

Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջն ադրբեջանական կողմից հնչեցվում է՝ Փաշինյանի համար ներքին սպառման «հաղթանակ» ապահովելու նպատակով: 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով ադրբեջանական կողմից Հայաստանին պարտադրվող հերթական պահանջին՝ Սահմանադրության փոփոխության հարցին, նման տեսակետ է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ շեշտելով.

«Կարծում եմ՝ Հայաստանին պարտադրվող Սահմանադրության փոփոխության պահանջը, ի վերջո, լինելու է Փաշինյանի ներքին սպառման համար ներկայացվող «հաղթանակ»։ Տիգրանաշենը տալու է, Սյունիքում, Գեղարքունիքում ադրբեջանական զորքը հետ չի քաշվելու, չի քաշվելու նաև Ջերմուկում, բայց Փաշինյանը տարածքները տալուց հետո հերոսական դեմքով դուրս է գալու և ասի՝ Սահմանադրությունը պահեցի»,- ասել է Մամիջանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր