00:00:00

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը հրաժարական տվեց. news.am

22:00, 24 մայիս 2018

Այսօր՝ մայիսի 24-ին հարաժարական է տվել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, արդեն նախկին մարզպետը համայնքների ղեկավարների եւ Կոտայքի մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ է հայտնել իր հրաժարականի մասին: Նա շնորհակալություն է հայտնել եւ համայնքների ղեկավարներին, եւ իր աշխատակազմին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ այն արգասաբեր էր մարզի զարգացման  գործում: Տեղեկությունը ճշտելու համար  համար NEWS.am-ը զանգահարել է Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղից էր հաստատեցին հրաժարականի լուրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր