00:00:00

Հայ մարմնամարզուհին չի մասնակցի ԲՐԻԿՍ-2024 խաղերին․ պատճառը որպես գլխավոր մրցավար՝ Ադրբեջանի ներկայացուցչի նշանակումն է

21:53, 18 հունիս 2024 Սպորտ

Հայաստանի ներկայացուցիչ, գեղարվեստական մարմնամարզուհի Սիլվա Սարգսյանը հրաժարվել է մասնակցել Թաթարստանի մայրաքաղաք Կազանում անցկացվող ԲՐԻԿՍ-ի խաղերին: Պատճառն այն է, որ սկզբում գլխավոր մրցավար էր նշանակվել Հայաստանի ներկայացուցիչը, բայց հետո նրան փոխել են։  Հիմա գլխավոր մրցավարն Ադրբեջանից է։  

Այդ մասին մարմնամարզուհին ասել է «Матч ТВ»-ին։

Հարցին՝ Հայաստանի հավաքականի չմասնակցելու հիմնական պատճառն այն էր, որ գլխավոր մրցավարը փոխարինվե՞լ է՝ Հայաստանի ներկայացուցչի փոխարեն Ադրբեջանի ներկայացուցի՞չն է նշանակվել, Սիլվա Սարգսյանը պատասխանել է՝ «Այո, այդպես է»։

«Ինձ հրավիրել էին մասնակցել «Небесная грация» ասոցիացիայի կողմից, բայց Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունից ուղարկել են պաշտոնական նամակ, որտեղ գրված է, որ ԲՐԻԿՍ Խաղերը նախատեսված չեն 2024 թվականի  մրցումային օրացույցով»,- մանրամասնել է Սիլվա Սարգսյանը՝ «Матч ТВ»-ին։

Նշենք, որ ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերը Կազան քաղաքում մեկնարկել են հունիսի 12-ին, շարունակվելու են մինչև հունիսի 23-ը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր