00:00:00

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը երեք նոր անդամ ունի

17:06, 24 մայիս 2018

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա՝ մայիսի 24-ի արտահերթ նիստում հրապարակեց, թե ովքեր են Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նոր անդամները: Երեւանի ավագանու «ելք» խմբակցությունից Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, նրա փոխարեն ավագանու անդամ է դարձել «Ելք»-ի ցուցակի հաջորդ անդամ Վիկտոր Ենգիբարյանը: ՀՀ փոխվարչապետ նշանակված Տիգրան Ավինյանի փոխարեն «Ելք» խմբակցության անդամ է դարձել «Ելք»-ի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Նելլի Ղարդյանը, իսկ ԿԳ նախարար նշանակված Արայիկ Հարությունյանին փոխարինել է ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր