00:00:00

Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն․ նախագահ

16:20, 24 մայիս 2018

Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն՝ երեկ, այսօր եւ վաղը, դիրքորոշումը պարզ ու հստակ է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Հարցին՝ արդյոք Հայաստանում այժմ կան քաղբանտարկյալներ, նախագահը պատասխանել է, որ ինքը որոշ իրավապաշտպան կազմակերպություններից փաստաթղթեր է ստացել, եւ դրանք շուտով կփոխանցվեն կառավարությանը, համապատասխան նախարարություններին: «Իհարկե, եթե Դուք լավ եք կարդացել Սահմանադրությունը, հարկավոր է սպասել վարչապետի եւ կառավարության որոշումներին»,- ասել է նա՝ հավելելով, որ համաներման հետ կապված որոշ գնահատականներ կան: Փորձերին ճշտել, թե ինչ է մտածում նախագահը երկրում քաղբանտարկյալների գոյության մասին, Արմեն Սարգսյանը պատասխանել է, որ նախագահը պետք է վարվի նախագահի նման, իսկ եթե զրուցակիցը հանիդպի իրեն որեւէ տեղ որպես քաղաքացու, ինքն անպայման կհայտնի իր անձնական տեսակետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր