Հայաստանի հավաքականը երկրորդ գնդակն է ուղարկում Ղազախստանի դարպասը:
Հանդիպման 58-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի առավելությունն ընկերական խաղում կրկնապատկել է Վահան Բիչախչյանը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ: Վարազդատ Հարոյանի՝ խորքից կատարած փայլուն փոխանցումից հետո գնդակն աջ եզրում ստացավ Էդգար Սևիկյանն ու այն ուղարկեց կենտրոն, որտեղ Բիչախչյանը գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
Հիշեցնենք՝ առաջին կեսում մեր ընտրանին հաշվի մեջ առաջ էր անցել մրցակցի խաղացողի ինքնագոլի արդյունքում: