00:00:00

Տղաներից որևէ դժգոհություն չունեմ. Պետրակով

21:35, 03 հունիս 2024 Սպորտ

Սլովենիայի դեմ վաղը կայանալիք ընկերական խաղից առաջ տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը։

«Դիտել եմ Սլովենիայի վերջին խաղը, հավանում եմ թիմին, մարզիչը վաղուց է աշխատում այս թիմի հետ։ Արժանի էին Եվրոպայի առաջնությունում խաղալուն։

Մեր թիմը լավ հավաք է անցկացրել։ Որևէ դժգոհություն չունեմ տղաներից։ Ակնկալում եմ, որ լավ ստուգողական խաղ ցույց կտանք, որը մեզ հնարավորություն կտա տեսնել ֆուտբոլիստներին, նրանց պատրաստվածությունը և շարունակել նախապատրաստությունը Ազգերի լիգային»,- ասաց Պետրակովը։

Աղբյուրը՝ Armsport

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր