Դավիթ Չալոյանը (92կգ) Բանգկոկում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարի 1/8 եզրափակիչում առավելության հասավ իրանցի Ռուզբե Սաֆարիի նկատմամբ։ Նա հաղթեց մենամարտի բոլոր 3 ռաունդներում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Վաղը վճռորոշ մենամարտում Չալոյանի մրցակիցը կլինի իռլանդացի Մարտին Մակդոնահը, որն այսօր 5։0 հաշվով հաղթել է բուլղարացի Պետար Բելբերովին։
Հիշեցնենք, որ այսօր քվոտայի համար կպայքարի նաև (80 կգ) Ռաֆայել Հովհաննիսյանը։ Իսկ Հայաստանի ներկայացուցիչ Եկատերինա Սիչևան (54 կգ) 0։4 հաշվով պարտվել է հունգարուհի Հաննա Լակտորին։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական քվոտայի համար կպայքարեն 3 բռնցքամարտիկներ։ Անի Հովսեփյանը (66 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ) և Դավիթ Չալոյանը (92 կգ):