00:00:00

Սա մեծ փորձ է յուրաքանչյուր խաղացողի համար․ Սպերցյան

22:59, 25 մայիս 2024 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ՌՊԼ-ի ավարտված մրցաշրջանում երկրորդ տեղը գրավելու մասին։

 «Տանը խաղալով՝ մենք չէինք կարող այլ կերպ գործեկ։ Մեր գործը հաղթելն էր։ «Կրասնոդարը» պատմության մեջ սա առաջին անգամ է գրավում երկրորդ տեղը, ուստի սա լավ արդյունք է: Մենք պետք է հպարտանանք սրանով։ Սա մեծ փորձ է յուրաքանչյուր խաղացողի համար»,- Սպերցյանի խոսքն է մեջբերել Championat-ը։

Ռուսաստանի առաջնության 30 տուրից հետո «Զենիթը» վաստակեց 57 միավոր և դարձավ ՌՊԼ-ի չեմպիոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր