00:00:00

Փարիզ 2024-ին ընդառաջ Գագիկ Ծառուկյանն այցելել է օլիմպիական ըմբիշներին

11:37, 25 մայիս 2024 Սպորտ

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փարիզ 2024-ին ընդառաջ՝ այց մեր օլիմպիական ըմբիշներին, ովքեր իրենց ուսումնամարզական հավաքն են անցկացնում Ծաղկաձորում:
Ժամանակն է,որ ամենաշատ օլիմպիական ուղեգիր ապահոված մեր մարզիկները քաղեն իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի պտուղները: Դրա համար ստեղծվել են բոլոր պայմանները, հրավիրվել են լավագույն մասնագետները:
Մեր մարզիկներին կոչս և ուղերձս մեկն է՝ ներդրեք ձեր բոլոր ջանքերը բարձրագուjն սպորտային փառքի՝ օլիմպիական ոսկե մեդալի համար: Մեր ժողովուրդն այժմ հաղթանակների ու մարզական ցնծության կարիք շատ է զգում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր