Հունահռոմեական ոճի ըմբիշներ Վազգեն Մնացականյանը (52 կգ) և Ջանես Նազարյանը (62 կգ) դարձել են Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Եզրափակիչում Վազգենը հաղթել է Միխաիլ Ստեպանովին 6-3 հաշվով։ Նազարյանը 11-0 հաշվով հաղթել է Դանիլ Մալնիչուկին։
Ավելի վաղ ազատ ոճային ըմբիշ, 68 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր է դարձել։
Բրոնզե մեդալակիրներ են դարձել 41 կգ Լևիկ Ավետիսյանը, 44 կգ Էրիկ Պապիկյանը և 62 կգ Ավետիք Թութխալյանը։