00:00:00

Կարեն Կարապետյանի բարեկամն ու Նիկոլ Փաշինյանը բանավիճեցին

15:49, 24 մայիս 2018

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ օրակարգի հարցերին անցնելը նշեց՝ տեղեկություն ունի, որ Սննդի անվտանգության ծառայության պետ Իշխան Կարապետյանը մայիսի 10-ին և մայիսի 16-ին նամակներ է ստացել Ռուսաստանի Դաշնության կազմակերպությունից. «Ինձ համար անկանկալ էր, որ ես տեղյակ չեմ այս նամակների մասին, պարոն Կարապետյան ես ուզում եմ իմանալ ձեր գործողությունները այս նամակները ստանալուց հետո»,- դիմելով ՍԱՊԾ պետին՝ հարցրեց վարչապետը: Ի պատասխան Իշխան Կարապետյանը նշեց, որ այդ նամակները պարբերական բնույթ են կրում. «Տարվա ընթացքում մենք ստանում ենք բազմաթիվ նամակներ, և մենք նույնպես ուղարկում ենք նամակներ Ռուսաստանի մեր գործընկերներին»: Կառավարության ղեկավարը շարունակեց պնդել՝ Իշխան Կարապետյանն ում է զեկուցել այդ մասին: «Ո՞ր իրավիճակի մասին, պարոն վարչապետ»,- փորձեց հասկանալ Իշխան Կարապետյանը: «Էն, որ մեր ռուս գործընկերներից նամակներ ենք ստանում, կոնկրետ իրավիճակներ են ներկայացնում: Ես ուզում եմ իմանալ ում եք այս մասին զեկուցել: Ես վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո զանգել եմ ձեզ հարցրել, խնդիրներ ունե՞նք գյուղմթերքի արտահանման վերաբերյալ, դուք ասել եք, որ ոչ: Դրանից հետո նամակներ եք ստացել և իմանալով, որ ինձ դա հետաքրքրում է, ուզում եմ իմանալ՝ ում եք զեկուցել և ինչ խնդիրներ եք ձեռնարկել այդ խնդիրները վերացնբելու ուղղությամբ »,- պարզաբանեց վարչապետը: Իշխան Կարապետյանը, սակայն, հարցը կրկին փորձեց շրջանցել Փաշինյանի հերթական հորդորից հետո, ՍԱՊԾ պետն ասաց՝ փորձել է կապվել փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, բայց չի ստացվել: Կարապետյանն, այդուհանդերձ, վստահեցրեց, որ խնդրի առնչությամբ քայլեր ձեռնարկել են: Վարչապետն էլ պահանջեց, որ գյուղմթերքների արտահանման գործընթացը տեղի ունենա անհրաժեշտ պայմանների խստիվ պահպանմամբ: Նշենք, որ Իշխան Կարապետյանը  ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկն է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր