00:00:00

«Ալեն Սիմոնյանը քաղաքական և բարոյական բոլոր իրավունքներն ունի հավակնելու քաղաքապետի պաշտոնին»

15:20, 24 մայիս 2018

Արթուր Միսակյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Alen Simonyan-ի շուրջ բարձրացված աղմուկի մասով մի քանի նկատառում: Ալենին ճանաչում եմ երկար տարիներ, շատ լավ ծանոթ եմ նրա թե մարդկային որակներին, թե քաղաքական ու քաղաքացիական գաղափարներին ու մոտեցումներին: Դրանց մասին բազմիցս ենք քննարկումներ ունեցել միասին: Մեկ բան ինձ համար հստակ է` Ալենն իր` ավելի շատ քաղաքացիական, հետո նոր նաև քաղաքական պայքարով վերջին մի քանի տարիներին հասարակության ամենատարբեր շերտերի, Երևանի ու երևանցիների համար շատ ավելի շատ գործ է արել, քան տասնյակ տարիներ պաշտոններ զավթած բազմաթիվ նախարարներ, պատգամավորներ և մեծ ու փոքր չինովնիկներ: Դիցուք, ոչ ոք չի կարող ժխտել Ալենի ակտիվ մասնակցությունը վերջին տարիներին տեղի ունեցած գրեթե բոլոր բողոքի ակցիաներին: Ի դեպ, զավեշտալի են բոլոր էն պնդումները, թե նա աթոռակռիվ է անում և այլն: Ժողովուրդ ջան, իսկ ինչու? Ալենը չի կարող հավակնել Երևանի քաղաքապետի պաշտոնին: Միթե? նա նույն կերպ չի ընտրվել ավագանու անդամ, ինչպես գործող քաղաքապետը, կամ նրանից առաջ ընտրվածները: Կամ ինչն? է հակաօրինական, եթե նրա խմբակցությունն ու կուսակցությունը վաղը որոշեն, որ նրան են առաջադրում որպես թեկնածու: Ինչու ուրիշ? օրինական ձևեր կան, որոնց մասին մենք չգիտենք: Ի դեպ, խնդիրն այստեղ ամենևին Ալենի անձը չէ: Օրենքով սահմանված կարգով քաղաքապետի պաշտոնին կարող է հավակնել ցանկացած ավագանու անդամ: Այդուհանդերձ, ես չգիտեմ վերջնական ինչ որոշում կկայացնի Ելքը և անձամբ Ալենը, բայց հանուն ճշմարտության և օբյեկտիվության պետք է նշեմ, որ նա քաղաքական և բարոյական բոլոր իրավունքներն ունի հավակնելու քաղաքապետի պաշտոնին: Դա շատ նոռմալ է, դա քաղաքական օրինաչափ պրոցես է: Եվ սա աթոռակռիվ անվանելն առնվազն կոռեկտ չէ: Շատ շատերն էլ իրավունք ունեն դրա հետ համաձայն լինելու կամ չլինելու, բայց ոչ ոք իրավունք չունի քաղաքական այս հարցը տեղափոխել այլ դաշտ: Սիրուն չի... Ի վերջո, քաղաքական գործընթացներին պետք է վերաբերել զուտ որպես քաղաքական գործընթացի... Իսկ թե Ելքն ու Ալենը վերջնական ինչ որոշում կկայացնեն, պարզ կդառնա առաջիկա օրերին, սակայն թե որպես ԱԺ պատգամավոր, թե որպես Երևանի ավագանու անդամ, կարծում եմ, Ալենը կարող է իրեն դրսևորել լավագույն որակներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր