«Ֆերենցվարոշը» Հունգարիայի առաջնության 29-րդ տուրի խաղում ոչ-ոքի խաղաց «Վարդայի» հետ՝ 0-0։
Բուդապեշտյան ակումբը մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ ապահովել է չեմպիոնությունը։
Սա «Ֆերենվարոշի» վեցերորդ անընդմեջ չեմպիոնությունն է: Այս թիմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սեւիկյանը։
«Ֆերենվարոշը» 35-րդ անգամ դարձավ Հունգարիայի առաջնության չեմպիոն և այդ ցուցանիշով ռեկորադակիրն է։
Աղբյուրը՝ Armsport