Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց ընտրանու անդամ Գուրգեն Մադոյանն առաջին հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգի մեկնարկում Մադոյանը մրցեց հունգար Ռոմեո Բուզայի հետ և առավելության հասավ 5:0 հաշվով:
Մադոյանի հաջորդ մենամարտը ապրիլի 21-ին է:
Մինչ այս Եվրոպայի առաջնությունից դուրս են մնացել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը և 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: