00:00:00

Գագիկ Ծառուկյանի ընկերություններում էլ ստուգումներ կլինեն

18:40, 23 մայիս 2018

«Բոլոր այն կառույցները, որոնք գտնվում են մեր անվտանգության տեսչության ներքո, մենք արդեն պլանը մշակել ենք և գործառույթները սկսել ենք և, բնականաբար, բոլորը կլինեն հանրային և բոլորը կանցնեն տեխզննում և անվտանգության նորմերին կհամապատասխանեն»,- այսօր խորհրդարանում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը` ի պատասխան հարցի, թե պատաստվում է ստուգումներ իրականացնել նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում և օբյեկտներում: Հարցին, թե պատրաստվո՞ւմ է ստուգումներ իրականացնել Ռուբեն Հայրապետյանի օբյեկտներում, որի հետ վատ հարաբերություններ ունի, նախարարը հակադարձեց. «Ես պարոն Հայրապետյանի հետ անձնական որևէ վատ կամ լավ հարաբերություն չեմ ունեցել: Իսկ ստուգումներ իրականացվելու են բացառապես բոլոր կազմակերպություններում»:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր