00:00:00

ԶՈՒ կողմից հավաստիացրել են, որ ի վիճակի են ամբողջությամբ բավարարել զինվորների կարիքները. ՀՀ վարչապետ

18:11, 23 մայիս 2018

«Պարո՛ն Փաշինյան, Դուք ասել եք, որ այլևս զինվորները ստանալու են անհրաժեշտ բոլոր պարագաները, ծնողները կարիք չեն ունենալու պարագաներ ուղարկել: Ինձ դիմող քաղաքացիները հետաքրքվում են՝ ե՞րբ եք կատարելու Ձեր խոստումը, ի՞նչ նոր պարագաներ են տրվելու, սննդակարգը փոխվելո՞ւ է, թե ոչ»,-այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետից հետաքրքրվեց ՀՀԿ-ական պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր առաջին քայլերից մեկը Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ այդ հարցը քննարկելն էր: «Ծնողներին խնդրում եմ, որ այն պարագաները, որոնք պետությունն է պարտավորված ուղարկել, չուղարկեն: Եթե զինվորները զանգում, ասում են, որ չունեն նման պարագաներ, թող դիմեն մամուլին, կոնկրետացնեն, թե որ զորամասում է, որ մենք արագ արձագանքենք, հետևություններ անենք: ԶՈՒ կողմից հավաստիացրել են, որ ի վիճակի են ամբողջությամբ բավարարել զինվորների կարիքները: ԶՈՒ շտաբից հավաստիացումներ եմ ստացել, որ ապահովված են բոլոր միջոցները, որ իրենք զինվորներին տան բոլոր պարագաները, որոնք պարտավոր են իրականացնել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր