00:00:00

Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսվել է․ Փաշինյան

17:15, 23 մայիս 2018

ԻՏՁՄ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ժիրայր Սեֆիլյանի բաց նամակին, որտեղ վերջինս նշել էր, որ եթե քաղբանտարկյալները ազատ չարձավեն, դա վտանգավոր հետեւանքներով է հղի։ Փաշինյանն այս կապակցությամբ ասել է, որ քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսվել է եւ այդ գործընթացը կշարունակվի: «Ես ուզում եմ հստակ արձանագրել մի բան, որ չի կարելի բռնության սպառնալիքներով, բռնության սպառնալիքների ակնարկներով խոսել ժողովրդի հետ եւ հույս ունեմ, որ բոլորս հականում ենք՝ եթե արձանագրվել է քաղաքական իրադրության փոփոխություն, այդ քաղաքական իրադրության փոփոխությունը պետք է արձանագրվի բոլորի պահվածքում, որ մենք կարողանանք սիրո եւ համերաշխության հեղափոխության տրամաբանությունը շարունակել մինչեւ վերջ»,-հայտարարել է Փաշինյանը: Դիտարկմանը, թե «Սասնա ծռերը» նամակ են գրել վարչապետին, որտեղ նշել են, թե նա ձեռքերը լվացել է իրենց գործից, Փաշինյանն ասել է, թե նախ պետք է հասկանալ ինչ ասել է ձեռքերը լվանալ։ «Եթե խոսքն այն մասին է, որ ես ասել եմ՝ չեմ պատրաստվում  դատավորներին հրահանգ տալ, ես հաստատում եմ իմ դիրքորոշումը, որովհետեւ որեւէ նպատակով դատավորներին հրահանգ տալու գործընթաց սկսելը նշանակում է սկսել սերժսարգսյանացման գործընթաց։ Ես այդպիսի գործընթացի մեջ ինքս ինձ չեմ դնի, որովհետեւ հակառակ դեպքում եթե մենք դատարանին մեկ անգամ հրահանգ տանք, դատարանը այլեւս երբեք առանց մեր հրահանգի չի աշխատի»,- ասել է նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր