00:00:00

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կմասնակցի Բոլոնիայի գործընթացի 5-րդ քաղաքական համաժողովին

16:51, 23 մայիս 2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետությանբարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության հրավերով մեկնել է  Ֆրանսիա` մասնակցելու 2018 թվականիմայիսի 23-25-ը Փարիզում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) 10–րդ Նախարարականգագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 5-րդ քաղաքական համաժողովին:

Նախարարական գագաթաժողովին մասնակցելու են Բոլոնիայի գործընթացում ընդգրկված 48 երկրների շուրջ 100 պատվիրակներ,կրթության և գիտության նախարարներ: Կրթության ոլորտի պատասխանատուները քննարկելու են Բոլոնիայի գործընթացիհամատեքստում բարձրագույն կրթության զարգացմանն ուղղված նոր քաղաքականության մշակմանը, մասնավորապեսուսանողների շարժունությանը, փոխանակման ծրագրերին, կրթության և գիտության ոլորտում ընթացող բարեփոխումներին ևինտեգրացիոն  զարգացումներին վերաբերող  հարցեր: Գագաթաժողովի շրջանակում  նախատեսվում է փարիզյան կոմյունիկեի ևԲոլոնիայի քաղաքականության 5-րդ համաժողովի հռչակագրի ընդունումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր