«Ասում ա` մինչև չգա թազեն, հինը չի հիշվի չէ՞: Հիմա եկել են, բարով են եկել, ոչ մեկի վրա ցեխ չի կարելի շպրտել, մեր ազգի վատն ի՞նչն ա, որ իրար վրա ցեխ շպրտենք մնդռենք: Ես երբեք ըտենց բան չեմ արել, հիմա էլ չեմ անում: Տա աստված ժողովրդի ցանկությունը կատարենք, տես ջահել տղերք են չէ՞ նշանակվել, բոլորն ասում են անփորձ են, մթոմ սաղի պապերը մինիստր էին եղել, կամ պապական եկել էին մինստռ, սրանք էլ ջահել են: Ջահել են, կսովորեն գրագետ տղերք են, օրենք գոյություն ունի, եթե օերքնը չխախտեն ընտիր ղեկավար կլնեն, բայց եթե սկսին օրենքը խախտել, օրենքները ֆռցնել, լավ չի լինի: Ճիշտ էիք ասում` սրանք տրույկներ անել չգիտեն օրենքով պետք ա էթան առաջ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
Դիտարկմանը` ամբողջությմաբ չեն տվել, օերնսդիրում մեծամասնություն են, ասաց. «Մեր նման խելո՞ք: Նիկոլն ինչ թուղթ բերավ ըհը կնոպկեն սեղմինք գնաց, մեր նման խելոք դեպուտատ կա՞: Էսօր բա ո՞ւմ բերածներն էին, որ քվեարկինք, հո՞րս: Նիկոլի բերածներն էին: Տեսաք` սաղ միաձայն գնաաց»: Սարոյանը նաև անդրադարձավ հարցին, թե ինչ մտահոգություներ ունի Փաշինյանի և Ալիևի հետ բանակցություններից, ինպե՞ս կբանակցի Փաշինյանը: «Այ երեխեք ջան, հլը բան չարած, հիմա ինչ ասեմ ես: Հլը մի անգամ հանդիպում էլ չի եղել, որ տենամ ինչ ռեակցիա կա, ես հիմա ինչ ասեմ: Շատ գիտեմ Նիկոլի մտքի մեջ ի՞նչ կա: Բայց որ Նիկոլն էլ հայրենասեր, թասիբով տղայա հո էտի չենք կարա կասկածենք: Մի հատ Նիկոլ տեսաք սաղիս խառնում էր իրար: Ինքն ամեն ինչը ինչ ժողովրդին պետք ա սաղիցս լավ գիտի, որովհետև միշտ բարձրաձայնել ա էդ հարցերը, հիմա էլ թող ինչ-որ բարձաձայնել ա, ինչի մասին խոսացել ա, թող դնի նայի, սաղ կա յութուբի մեջ չէ՞, ձեր էդ կինոների մեջ կա, թող տենա ինչի մասինա խոսացել, էդ հարցերը քննարկի, էդ հարցին լուծում տա»,- ասաց նա:
https://www.youtube.com/watch?v=mzLGSG72DmA&feature=youtu.be