00:00:00

Սփյուռքահայ բժիշկները պատրաստ են Հայաստանում տարբեր ծրագրեր իրագործել

15:39, 23 մայիս 2018

[caption id="attachment_47637" align="alignleft" width="300"] Male Doctor Hand Abstract with Lab Coat and Stethoscope.[/caption] Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել էՀայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (ԱՄԻԿ) նախագահ Վիգեն Սեփիլյանին: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ՎիգենՍեփիլյանը շեշտել է սփյուռքահայ բժիշկների հետաքրքրվածությունը Հայաստանում համակարգային փոփոխությունների հանդեպ ու պատրաստակամությունը՝ հանդես գալու առողջապահական ոլորտի զարգացման նոր ծրագրերով: «Հարյուրավոր անդամներ ունեցող կոմիտեում ընդգրկված սփյուռքահայ շատ մասնագետներ պատրաստ են ներկայացնել Հայաստանում իրականացվելիք տարբեր նախագծեր, ծրագրեր, ուստի կարիք կա դրանք համատեղ համակարգելու: Այս հարցում ակնկալում ենք նախարարության ուղղորդումը՝ դրանք առավել արդյունավետ և նպատակաուղղված իրականացնելու համար: Նոր կապերի առջև դուռը բաց է», - ընդգծել է ԱՄԻԿ նախագահը: Համաձայնելով ասվածի հետ` առողջապահության նախարարը նշել է. «Իրականում լուրջ խնդիր է, երբ նույն նախագծերը տարբեր կազմակերպություններ են իրականացնում: Ուստի, անհրաժեշտ է համատեղել քայլերը` թերևս ներգրավելով ոլորտի հասարակական կազմակերպություններին»: Ուրվագծելով 2018-2019 թվականների անելիքները` Վիգեն Սեփիլյանը ներկայացրել է, որ Սփյուռքի մի շարք օջախներում կազմակերպվելու են համաժողովներ, առողջապահական հասարակական կազմակերպությունների հանդիպումներ և խնդրել հնարավորության դեպքում մասնակցել դրանց: Նախարար Թորոսյանը պատրաստակամություն է հայտնել քննարկելու ոլորտին առնչվող ամենատարբեր նախագծեր, ինչպես նաևօրակարգում պահել 2019թ. Երևանում Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի համագումարի կազմակերպմանն առնչվող հարցերը: Կոմիտեում լիահույս են, որ նախարարն իր ներդրումը կունենա Սփյուռքի և Հայաստանի բժիշկների փորձի փոխանակման, փոխայցերի կազմակերպման, նոր ծրագրերի իրականացմանև կարիքների ճիշտ գնահատման գործում: Նախարար Թորոսյանն իր հերթին շեշտել է, որ առողջապահական համակարգի զարգացման երկարաժամկետ ծրագրերում մեծապես կարևորվում է Սփյուռքի դերը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր