00:00:00

«Ձորակ– 1» –ի պարզաբանումը, «Գազպրոմ Արմենիա»–ի պատասխանն ու Բաբկեն Կարախանյանի անպատժելիությունը

20:22, 02 մարտ 2024 Հասարակություն

«Ձորակ– 1» ՍՊԸ–ից արձագանքել են Irakanum.am–ի՝ «Էժան գազ, թե՞ «ատկատ»․ ինչ է կատարվում «Տրանսգազից» սնվող գազալցակայաններում վերտառությամբ հոդվածին։ Ընկերության ներկայացուցիչը հայտարարեց Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաք տանող ավտոճանապարհին «Ձորակ– 1» ՍՊԸ–ն ունի երկու գազալցակայան։ Դրանցից մեկը գազը ստանում է «Տրանսգազից», մյուսը՝ ԳԳՄ–ից։ Ինչպես բոլոր գազալցակայաններում իրենց ևս մատակարարվում է նույն գնով, բայց քանի, որ «Տրանսգազից» սնվող գազալցակայանում ունեն տեղադրած «դաժիվնո» (ճնշում ապահովող սարք), դա թույլ է տալիս ոչ միայն հոսանքի, այլև՝ մարդկային ռեսուրսի խնայողություն իրականացնել, և գազ վաճառել շուկայական արժեքից մի փոքր էժան։ Բացի այդ ընկերության պարզաբանման մեջ ասվում է, որ գլխավոր նպատակներից մեկն էլ այն է, որ չեն ցանկանում գերշահույթ ստանալ։ Գազալցակայանները գործում են հանրապետական նշանակության ավտոճանապարհին և հիմնականում օգտվում են մարզեր ու գյուղական համայնքներ գնացող բնակիչները, հետևաբար սահմանել են այնպիսի գին, որը ձեռընտու կլինի շատ վարորդների համար։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ առաջարկվող ցածր գնին զուգահեռ նաև զեղչ են հայտարարում, ապա ըստ ընկերության ներկայացուցչի, դա իրենց մարկետինգային որոշումն է, և պարբերաբար նման զեղչեր են հայտարարում, որը կարող է տևել մի քանի օր։ «Ձորակ– 1» ՍՊԸ–ից նաև վստահեցրել են, որ հարկային դաշտում ևս օրենքի շրջանակներում են գործում և ՀԴՄ կտրոն է տպվում յուրաքանչյուր վաճառքից, անկախ այն հանգամանքից վարորդը ցանկանում է, թե ոչ։

Նշենք, որ Irakanum.am–ը գրավոր հարցում էր ուղարկել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և Պետական եկամուտների կոմիտե։

 «Գազպրոմ Արմենիայից» հայտնել են, որ «Տրանսգազ» ՍՊԸ–ն չի հանդիսանում բնական գազի մատակարար։ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիայի համաձայն որպես «Տրանսգազ» ՍՊԸ գործունեության տեսակ սահմանված է՝ ՀՀ տարածքում բնական գազի փոխադրումը։ Իսկ բնական գազի մատակարար, ՀԾԿՀ կողմից տրված լիցենզիայի համաձայն, հանդիսանում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, որը իր գործունեությունը ծավալում է տարածքային գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի միջոցով։

Ինչ վերաբերում է ավտոգազալիցքավորման ճնշակայաններին մատակարարվող բնական գազի գնին, կամ ինքնարժեքին, ապա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանված են ՀԾԿՀ որոշմամբ և չեն կրում կամայական բնույթ։ Միաժամանակ ընկերությունից հայտնել են, որ գազալցակայանների կողմից կիրառվող զեղչային համակարգերը, կամ ինքնարժեքից էժան գնով վաճառելը իրենց գործառույթից դուրս է։ Միևնույն ժամանակ հայտնել են, որ նախորդ տարի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 391 ԱԳԼՃԿ–ներին մատակարարել է 412 մլն․ խմ բնական գազ։

Իսկ Պետեկամուտների կոմիտեից Irakanum.am–ին հայտնել են, որ հարկային մարմնում հարկ վճարողների հաշվառումը և վերջիններիս նույնականացումն իրականացվում է ըստ ՀՎՀՀ–ների և «Տրանսգազ» անվանմամբ հարկային մարմնի տեղեկատվական բազայում հաշվառվում են մեկից ավելի հարկ վճարողներ։

Նշենք, որ այս պահին «Ձորակ–1» ՍՊԸ–ին պատկանող երկու գազալցակայաններում էլ գազը վաճառվում է 280 դրամով։

Իսկ նախորդ հոդվածում հիշատակված «Սեմյորչկա» գազալցակայականը, որը գործում է Շիրակի մարզում և ըստ տեղեկությունների պատկանում է  Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի տարածաշրջանային բաժնի պետ Բաբկեն Կարախանյանին շարունակում է «հին» ավանդույթները։ Նա կարծես, թե իրեն օրենքից վեր է դասում։

 Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր