00:00:00

Ոչ վարչապետը, ոչ նախագահը չեն կարող պարտադրել հրաժարական տալ

13:19, 23 մայիս 2018

ՏԻ մարմինը, որը ընտրվել է ժողովրդի քվեով, պետք է շարունակի իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Առնվազն ինձ համար անակնկալ է, որ վարչապետն ասում է, որ ինքը դատական համակարգին չի միջամտելու, բայց միջամտում է օրենսդիրի, կամ ՏԻՄ- աշխատանքներին: Ինչքան որ իրավունք չունի դատական համակարգին միջամտել, այնքան էլ ՏԻՄ-երին»,-ասաց նա: Նա վսահեցրեց, որ Հանրապետական կուսակցությունում Տարոն Մարգարյանի հրաժարական տալու մասին հարց չի քննարկվոմ: «Տարոն Մարգարյանը բավականին հաջող քաղաքապետ է և մեծ ժողովրդականություն է վայելում»,-նշեց նա: Դիտարկմանը, թե վարչապետը հայտարարել է, որ Տարոն Մարգարյանը ընտրակաշառքներով է ընտրվել որպես Երևանի քաղաքապետ, Շարմազանովը արձագանքեց. «Ես էլ կարող եմ շատ բան ասել, շատերի մասին: Եթե կան փաստեր, թող փաստեր ներկայացնեն»: Նա նկատեց, որ ոչ վարչապետը, ոչ նախագահը, ոչ որևէ այլ ոք չեն կարող ստիպել ընտրված մարդուն անել հակաօրինական քայլեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր