«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը, նշված է գերմանական «Բավարիայի» պաշտոնական կայքում։
Ըստ պայմանագրի՝ Տուխելի գործունեության ժամկետը պետք է լրանար 2025 թվականի հունիսի 30-ին, սակայն կողմերը պայմանավորվել են դադարեցնել համագործակցությունը մեկ տարի շուտ։
50-ամյա Տուխելը «Բավարիայի» գլխավոր մարզիչ է դարձել 2023 թվականի գարնանը, նույն տարում թիմը դարձել է Գերմանիայի չեմպիոն։ Տուխելն աշխատել է եվրոպական մի քանի այլ ակումբներում ևս։