00:00:00

Մենք ցանկանում ենք նորից դուրս գալ եզրափակիչ․ Մխիթարյան

10:31, 21 փետրվար 2024 Սպորտ

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակը (1-1) Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Մեզ պատասխան հանդիպում է սպասվում։ 1-0-ը շատ բան չի նշանակում, նույնիսկ եթե հաճելի է հաղթել: Մենք շատ էինք փորձում գոլ խփել, բայց գիտեինք, որ խաղում ենք ուժեղ թիմի դեմ, որը լավ էր խաղում և պաշտպանվում:

 

Մենք Մադրիդ ենք գնում առավելությամբ, բայց նորից պետք է խաղալ հաղթանակի համար, կարծես այսօր գոլ չխփեցինք։

 

Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի շարունակենք անցյալ տարվա մեր ճանապարհը. մենք ցանկանում ենք նորից դուրս գալ եզրափակիչ»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր