00:00:00

Մեսսին 8-րդ «Ոսկե գնդակը» նվիրել է Բարսայի թանգարանին

23:47, 20 փետրվար 2024 Սպորտ

Լիոնել Մեսսին 8-րդ «Ոսկե գնդակը» նվիրել է «Բարսելոնայի» թանգարանին։ Գրում է Armsport-ը։

Արգենտինացին այս մրցանակը 8-րդ անգամ ստացել է անցած հոկտեմբերին՝ որպես «Ինտեր Մայամիի» խաղացող։

Լրագրող Միկել Բլասկեսի խոսքով՝ Մեսսին մրցանակը տվել է «Բարսելոնայի» թանգարանին՝ ի հավելումն այնտեղ արդեն պահվող՝ հարձակվողի յոթ «Ոսկե գնդակների»:

Մեսսին «Բարսելոնայում» խաղացել է 2003-ից 2021 թվականներին։ 2016 թվականին ակումբի թանգարանում բացվել է արգենտինացուն նվիրված բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր