00:00:00

Գևորգ Պապոյանը՝ Էկոնոմիկայի նախարար․ ինչ է քննարկում իշխանությունը

20:19, 14 փետրվար 2024 Քաղաքականություն

Irakanuma.am–ն արդեն տեղեկացրել էր, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։  «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ բնակիչներ։

Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավելի տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտյան 8-ից՝ երեկոյան 9-ը, երեք տարվա ընթացքում՝ ընդհանուր առմամբ, 15-16 օգտագործված արձակուրդային օրերով։ Իմ աշխատանքի յուրաքանչյուր օրն ապրել եմ օր առաջ հզոր Հայաստան ունենալու գերիշխող մղումով։ Եղել եմ վճռական, ազնիվ ու նվիրված հայրենիքին»,– գրել էր Քերոբյանը։

Irakanum.am–ի ունեցած հավաստի տեղեկություններով իշխանական վերնախավում քննարկվում է Էկոնոմիկայի նոր նախարարի թեկնածությունը։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն այդ պաշտոնին հնարավոր է նշանակվի ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն նման առաջարկ չի եղել, և կուսակցությունում նման հարց չի քննարկվել։ Հարցին, թե՞ առաջարկի դեպքում կընդունի, Պապոյանն ասաց, որ եթե կուսակցությունը նման որոշում կայացնի, ապա՝ այո, բայց կարծում է, որ դեռ խորհրդարանում անելիքներ ունի։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր