00:00:00

Մարտական դիրքում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել

11:02, 23 մայիս 2018

Մայիսի 22-ին ժամը 13:30-ի սահմաններում Հայաստանի հարավարեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է 1998 թ. ծնված ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի դին՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Գերատեսչության փոխանցմամբ՝ Մարտին Խաչատրյանը զորակոչվել է 2017 թվականին, Գյումրիի զինկոմիսարիատից: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր