00:00:00

Մարությանը զրկվեց մանդատից, բայց կառաջադրվի՝ վարչապետի թեկնածու

11:54, 07 փետրվար 2024 Տեսանյութեր

«ՔՊ»-ն այնպիսի արհավիրքներ է բերել Հայաստանի գլխին, որ իրենցից ամեն ինչ սպասելի է։ Իշխանությունն այստեղ գալիս և դակում է՝ վերևից իջեցված հրամանները, ոչինչ չեն անում։ Վստահ եմ՝ իրենցից շատերը գաղափար էլ չունեն, թե ինչի համար են քվեարկում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մարությանը։

Իրեն մանդատից զրկելու որոշումը Մարությանը քաղաքական է գնահատում՝ «իրեն չեզոքացնելու նպատակով», հիշեցնում է՝ նախորդ գումարման ժամանակ տասնյակ մարդիկ դրա տակ էին գտնում, ինչու չի դադարեցվել։

«Լացակումած տեքստեր էին ասում, թե ինչպես կարելի է բոյկոտել, մարմինը չաշխատի, բայց իրենք բոյկոտ են արել, երբ ես քաղաքապետ էի։ Երևանի ամենակարևոր հարցը լուծելիս ՔՊ-ն բոյկոտ էր արել և չէր եկել, քվորում չէր ապահովել, որ կարողանանք ավտոբուսները բերել։ Բարեբախտաբար ԲՀԿ խմբակցությունը պատահմամբ, բախտի բերմամաբ եկել էր, քվորումը պատահաբար ապահովվեց, կարողացանք բերել ավտոբուսներ»,- ասաց Հայկ Մարությանը։

Նա նաև հիշեցրեց, որ «Հանրային ձայնն» առաջին օրվանից եկավ ընտրեց Ավինյանին, այնտեղից տեղի ունեցավ «անասնագողություն», հիմա էլ՝ գալիս քվորում են ապահովում։ Իրեն մանդատից զրկելու երկրորդ նպատակն, ըստ Մարությանի, մյուս ընդդիմադիրներին վախեցնելն է, որ եթե չգան, չապահովեն քվորում, բոլորին հերթով հանելու են։

Հայկ Մարությանը նաև հայտնեց, որ մտադիր է մասնակցել 2026 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ինքը կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր