00:00:00

«ՔՊ»-ն առաջիկայում նոր գրասենյակ կունենա. երբ է այն բացվելու և որտեղ. «Ժողովուրդ»

05:17, 10 հունվար 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկայում կառավարության հարևանությամբ նոր գրասենյակ կունենա:

«Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր գրել, որ ՔՊ-ն մտադիր է իր գլխավոր գրասենյակը Սայաթ-Նովայից տեղափոխել Հանրապետության փողոց, դեռ 2022թ.-ից նոր գրասենյակը վերանորոգման փուլում է:
Գրասենյակը գտնվում է կառավարության շենքին մոտ՝ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ-ի գրասենյակի հարևանութամբ: Այդ տարածքում նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանից տեղեկացավ, որ ՔՊ նոր գրասենյակը մարտին պատրաստ կլինի, և կուսակցական հավաքներն արդեն նոր գրասենյակում տեղի կունենան, այսինքն՝ առաջիկայում ՔՊ-ն իր վաղեմի «հակառակորդներին» դրկից կդառնա»:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր