00:00:00

Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջերին․ «Հրապարակ»

09:36, 07 դեկտեմբեր 2023 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Չնայած բազում հրապարակումներին, որ պաշտոնական Մոսկվան մերժել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանը, ՔՊ-ից վստահեցնում են, որ մերժում չի եղել, ընթացակարգը եռամսյա ժամկետ է սահմանում՝ ագրեմանը մերժելու կամ հաստատելու մասով։ Այդ ժամկետը սպառվում է դեկտեմբերի վերջերին, եւ միայն այդ ժամանակ պարզ կդառնա Գուրգեն Արսենյանի ճակատագիրը։

Իշխող թիմում կարծում են, որ ՌԴ-ն հիմա չի մերժի Հայաստանի թեկնածուին, եւ Արսենյանը, այդուհանդերձ, կգործուղվի Մոսկվա։ Ի դեպ, ագրեմանի մերժման ընթացակարգ էլ չկա` երկարատեւ լռությունը, որպես կանոն, դիտարկում են որպես թեկնածուի մերժում, եւ տվյալ երկիրն ինքն է հետ կանչում:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր