Նոյեմբերին ԿԽՄԿ-ի աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերին:
Այս մասին ԱՊԱ-ին հայտնել է ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Տեղեկությունների համաձայն՝ ապօրինի պահվող հայերի հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփման համար։