00:00:00

Անահիտ Բախշյանը դիմել է Տարոն Մարգարյանին

15:47, 22 մայիս 2018

Պարոն Քաղաքապետ, ի՞նչ է կատարվում Երևանի թ.132 հիմնական դպրոցում, տեղյա՞կ եք: Օրերս իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում հայտնված թ. 132 դպրոցի նախկին տնօրենն ազատվել է աշխատանքից, դպրոցում առկա մթնոլորտի մասին հետևյալ նամակն եմ ստացել ֆբ օգտատերից, բնական է այն անանուն չէ: Բարև Ձեզ, հարգելի տիկին Բախշյան: Հ.132 դպրոցում ստեղծվել է արդեն նախադեպն ունեցող վիճակ` կապված տնօրենի հետ: Խնդիրը նրանում է, որ տնօրենի դեմ վարույթ է հարուցված: Այդ գործի շրջանակներում անհասկանալի վիճակ է ստեղծվել այն առումով, որ տնօրենի համախոհները(մի խումբ ուսուցիչներ, որոնցից մի քանիսին ինքն է բերել այն դպրոցից, որտեղ մինչ 2016թ. է եղել տնօրեն) իրենց աշակերտների ու ծնողների շրջանում քարոզչություն են իրականացնում: Վերջիններս պաշտպանում են տնօրենին, բայց չենք հասկանում ինչից և ումից , տրամադրում են իրենց անհատականությունը չկորցրած մանկավարժների դեմ: Կարճ ասած` դպրոցը և ուսուցիչները կորցրել են իրենց դեմքը: Սա արդեն 2 տարվա կուտակված հարցերի լուծման օրվա հրամայականն է: Առջևում քննություններ են և առայժմ ոչ ոք չի նշանակված ժամանակավոր պաշտոնակատար: Շիկացած մթնոլորտում հարաբերական անդորր է: Պայթյունավտանգ է նաև կոլոկտիվի անդամների միջանձնային հարաբերությունները: Դեռևս պահպանվում է վախի մթնոլորտը` աշխատանք, քննություններ և այլն: Արդյոք գոնե փոխտնօրեններից մեկին կամ հավաստագիր ունեցող ուսուցիչներից չի կարելի նշանակել ժ.պ., որ կանգ չառնեն ընթացիկ գործերը: Եվ դա այն դեպքում , երբ տնօրենը《ընտրվել》 է 31.10. 2017թ., բայց որպես տնօրեն դռան ցուցանակը սեպտեմբերի սկզբին է փակցվել: Արդյոք քրեական տարր պարունակող վարույթը հիմք չէ ինչ-որ կերպ այս հարցը կարգավորել: Շնորհակալություն, Ձեզ բարի օր: Ավագանու Ելք խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի գրառումը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր