00:00:00

Շարմազանովը՝ ԱԱԾ տնօրենի սկանդալային հայտարարության մասին (տեսանյութ)

15:43, 22 մայիս 2018

ԱԺ  փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում  անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը առաջիկայում կոռուպցիոն շղթաների և նման սխեմաներով հարստացած անձանց բացահայտումների մասին:
Շարմազանովն ասաց, որ երբեք չի արձագանքել ԱԱԾ տնօրենների հայտարարություններին, որովհետև ԱԱԾ-ն լուրջ ծառայություն է:
«Եթե ԱԱԾ տնօրենը մի բան ասում է, ուրեմն գիտի՝ ինչ է ասում: Անձնապես իմ մասով մտահոգություն չունեմ։ Որևէ ապօրինությունների, կոռուպցիոն սխեմաների մեջ ես չեմ եղել, որևէ ներկրման և արտահանման մեջ չեմ եղել, բիզնեսները ապօրինություն չեմ համարում, բայց վերջին 12 տարվա ընթացքում 24 ժամ զբաղված եմ եղել քաղաքականությամբ»,ասաց  նա: Խոսելով ՀՀԿ-ականների շարքում չարաշահումներ թույլ տված անձանց մասին՝ Շարմազանովը նշեց, որ իր համար արտոնյալներ ու ոչ արտոնյալներ չկան, ու օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար։ Դիտարկմանը, թե ԱԱԾ տնօրենի հայտարարությունը ենթադրում է, որ այդ չարաշահումները տեղի են ունեցել ՀՀԿ իշխանության ժամանակ, ի՞նչն է պատճառը, որ դրանք նախկինում չեն բացահայտվել, Շարմազանովը պատասխանեց. «Դուք տեսական բաներ եք ասում, որոնք իրական չեն։ Ժողովրդավարությունն ընդունում է անմեղության կանխավարկածը, դուք ենթադրություններ եք անում։ Ես սուրճի բաժակի մեջ նայելով չեմ կարող ասել Պողոսն է մեղավոր, թե Պետրոսը»: https://www.youtube.com/watch?v=OW5pbYqHmSA&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր