00:00:00

Ալեն Սիմոնյանը՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին (տեսանյութ)

15:00, 22 մայիս 2018

ԱԺ «Ելք» խմբակցության նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանն իրեն տեսնում է օրենսդիր մարմնում և ՏԻՄ կառավարման համակարգում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ա.Սիմոնյանը: «Ես որևէ հավակնությունների մասին չեմ ուզում խոսել, բայց կարող եմ ասել, որ ժամանակին, երբ «Ելքը» մասնակցել է Երևան քաղաքի ընտրություններին, ես եղել եմ քաղաքապետի թեկնածուներից մեկը և, այո՛, եթե նման պատասխանատվություն կուսակցությունը որոշի ինձ վրա դնել, ես, միգուցե, համաձայնեմ: Բայց այսօր ես ինձ շատ լավ եմ զգում Ազգային ժողովում` իմ մասնագիտության բերումով»,- ասաց Ա.Սիմոնյանը` ի պատասխան հարցի, թե պատրա՞ստ է զբաղեցնել Երևանի քաղաքապետի պաշտոնը: Ըստ նրա` Տարոն Մարգարյանի հրաժարականը տրամաբանական է, որովհետև ՀՀԿ-ն և Տարոն Մարգարյանն այլևս չեն ներկայացնում հանրությանը, և չպետք է զբաղեցնի Երևան քաղաքի ավագանին. «Ես կարծում եմ, որ ամենաճիշտ լուծումը կլինի՝ շուտափույթ նաև կազմակերպել Երևան քաղաքի ավագանու ընտրություններ»:   https://www.youtube.com/watch?v=m5DdXtCRbfY

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր