00:00:00

Նոր քրեական վարույթների համար «նախապատրաստական» աշխատանքներն ավարտված են. «Փաստ»

09:43, 18 նոյեմբեր 2023 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին ՀՀ-ում բացահայտ քաղաքական ուղղվածություն ունեցող քրեական գործերի, կալանավորվածների թիվը աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Ավելին, իրավաբանների համոզմամբ, քաղաքական նպատակներով իրավական գործիքակազմի կիրառումը հասել է, քպականների սիրելի բառապաշարով ասած, աննախադեպ չափերի: Միայն վերջին ամիսներին քաղբանտարկյալների ու, ընդհանրապես, քաղաքական հետապնդումների ենթարկվողների թիվն անցնում է մի քանի տասնյակը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, մինչև տարեվերջ, առավելագույնը՝ Ամանորի տոներից հետո, իշխանությունները նախատեսում են մի քանի նոր աղմկահարույց քրեական վարույթներ նախաձեռնել, որոնց շրջանակներում կլինեն ձերբակալություններ ու կալանավորումներ:Դրանց հետ կապված, ինչպես հայտնում է մեր աղբյուրը, «նախապատրաստական» աշխատանքներն արդեն ավարտված են, դերաբաշխումը՝ հստակ իրականացված։ Մասնավորաբար, իշխանությունները նախատեսում են քաղաքական դաշտում ակտիվ ու խոշոր «ձկներից» մի քանիսին զրկել ազատությունից՝ հերթական «կարովի» թեմաներ հրապարակ բերելով։»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր