00:00:00

Գոտկատեղից ներքև հարվածներ չենք տալու․ Շարմազանով

14:27, 22 մայիս 2018

ԱԺ փոխնախագահ, «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ն պատրաստ է ցանկացած հարցի, այդ թվում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկման: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ այս պահին վաղ է դիրքորոշում արտահայտել, քանի որ փաստաթուղթ էլ չկա ներկայացված: «Խմբակցության պատգամավորներից ամեն մեկն իր կարծիքը կարող է ունենալ, ես մնում եմ այն կարծիքին, որ տարածքային ցուցակները ավելի ժողովրդավարական են, քան համամասնական բաց ցուցակը, որը կուսակցության մի քանի անդամ է որոշում, իսկ տարածքային ցուցակը հնարավորություն է տալիս, որ տարածիք ընտրողն ընտրի յուրաքանչյուր կուսակցության տարածքային թեկնածուին»,-ասաց նա: Ըստ Շարմազանովի՝ սա հնարավորություն է կապ հաստատել նաև տեղի թեկնածուների հետ, խնդիրներն ավելի շատ վեր հանել: «Իմ խորին համոզմունքն է, որ ռեյտինգային համակարգը խոչընդոտ չի եղել ժողովրդավարությանը»,-ասաց նա: ԱԺ փոխնախագահը հավելեց՝ Փաշինյանի կառավարությանն իրենք ընդդիմություն են, սակայն գոտկատեղեից ներքև հարվածներ չեն տալու, լինելու են կառուցողական ու պետականամետ ընդդիմություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր