ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք օգտվելով Արցախի Հանրապետության ոչ բարվոք իրավիճակից հափշտակել են Արցախի Հանրապետության Ազգային անվտանգությանը պատկանող մի քանի տրանսպորտային միջոցներ:
Հափշտակված ավտոմեքենաներն են 2 հատ Hyundai County, Mercedes Sprinter, Ford Transit, Nissan Navara, Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենաները:
Բոլոր ավտոմեքենաների վրա եղել են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության համարանիշներ և հափշտակելով ավտոմեքենաները պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: