00:00:00

Սամվել Շահրամանյանը հանդիպել է «Աջակցություն արցախահայությանը» նորաստեղծ ՀԿ-ի նախաձեռնող խմբի հետ

15:14, 09 նոյեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է «Աջակցություն արցախահայությանը» նորաստեղծ հասարակական կազմակերպության նախաձեռնող խմբի անդամների հետ, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

 

«Նախագահը ողջունել է կազմակերպության նպատակը, այն է՝ աջակցել վերջին ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված արցախահայերից առավել խոցելի խմբերին և պատրաստակամություն հայտնել աջակցել հետագա գործունեության ընթացքում:

 

Սամվել Շահրամանյանը հույս է հայտնել, որ նախաձեռնությունը որոշակիորեն կմեղմի վերջին ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների և ՊԲ ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով տուժած անձանց, ինչպես նաև անօթևան մնացած այլ կարիքավոր ընտանիքների սոցիալական ծանր վիճակը:

 

Հանդիպմանը նախագահ Շահրամանյանը պատասխանել է նաև «Աջակցություն Արցախահայությանը» հասարակական կազմակերպության անդամների բարձրացրած հարցերին», - նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր