00:00:00

Աղասի Կիրակոսյանը՝ փոխոստիկանապետ

13:23, 22 մայիս 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոստիկանապետի նոր տեղակալ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել. այդ պաշտոնում նշանակվել է Աղասի Կիրակոսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 14-րդ հոդվածի 2-րդ եւ 10-րդ մասերի՝ Աղասի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր