00:00:00

Պահանջում եմ ձևեր չթափել, իբր, դեմ են ինձ մեղադրանք առաջադրելուն․ Ավետիք Իշխանյանը հայտարարություն է տարածել

13:22, 05 նոյեմբեր 2023 Իրավական

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հայտարարություն է տարածել, որում ասում է․

«Ովքեր համաձայն չեն իմ այն գրառման հետ, որը դարձել է քր․ գործ հարուցելու առիթ և այն համարում են անընդունելի և դատապարտելի, ոչ թե խնդրում, այլ պահանջում եմ, ձևեր չթափել, իբր, դեմ են ինձ մեղադրանք առաջադրելուն։ Եղեք անկեղծ և ողջունեք ձեր սիրելի գարշապետի պատվերը։ Եվ քանի որ հարցն ինձ է վերաբերում, պահանջում եմ նաև բոլոր լրատվամիջոցներից, այս հարցի կապակցությամբ հարցեր չուղղեք և կարծիք չհարցնեք, իրենց քաղհասարակություն և իրավապաշտպան կոչող զանազան արարածներից։ Բոլոր նրանք, ովքեր, հատկապես 2020թ․ խայտառակ պարտությունից հետո, ոչ միայն չպահանջեցին դավաճանի հրաժարականն, այլև շարունակեցին նրա հետ համագործակցել և նրան պաշտպանել, ինձ համար նրանք բոլորը նույն  դավաճաններն են։ Նրանց կարծիքն ինձ համար  ոչ միայն գրոշի արժեք չունի, այլև վիրավորական է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր