Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ պաշտպանության նախարարության նոյեմբերի 3-ի տեղեկագրում։
Վերահսկման համակարգի օպտիմալացման շրջանակներում Շուշիի շրջանում փակվել է մեկ դիտակետ։
Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 19-ից փակվել է ինը հիմնական և 16 ժամանակավոր դիտակետ։
Ավարտվում է խաղաղապահ զորախմբի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի ուղարկումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար։
Շարունակվում են աշխատանքները բնակավայրերի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։